Գաղտնիության քաղաքականություն
TevVoice Conversation Intelligence Platform — Tev Technologies LLC
- Վերջին թարմացումը՝ 2026թ.
- Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2026թ.
«Թև Թեքնոլոջիս» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն», «Մենք») մեծապես կարևորում է իր Հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը պարզաբանում է, թե ինչպես ենք Մենք հավաքագրում, օգտագործում, մշակում և պաշտպանում տեղեկատվությունը, երբ Դուք օգտվում եք մեր կայքից (tevvoice.com) կամ TevVoice հարթակից։
1. Տվյալներ մշակողի և տնօրինողի կարգավիճակները
- Տվյալներ մշակող (Data Processor)՝ Երբ մեր կորպորատիվ հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ) օգտագործում են TevVoice-ը իրենց զանգերի, չաթերի և աշխատակիցների խոսակցությունների վերլուծության համար, Հաճախորդն է հանդիսանում Տվյալների տնօրինողը (Data Controller), իսկ Մենք գործում ենք բացառապես որպես Տվյալներ մշակող՝ Հաճախորդի հանձնարարությամբ և հրահանգներով:
- Տվյալներ տնօրինող (Data Controller)՝ Մենք հանդիսանում ենք Տվյալներ տնօրինող մեր կայքի այցելուների, դեմո-հարցումներ ուղարկողների և հաշիվների ադմինիստրատորների կոնտակտային տվյալների մասով։
2. Տվյալների մշակումը ըստ տեղակայման տարբերակների
Հարթակը նախագծված է տվյալների ինքնիշխանության (data sovereignty) բարձրագույն սկզբունքներով.
| Հատկանիշ | Ամպային տարբերակ (Cloud) | Տեղային տարբերակ (On-Premise) |
|---|---|---|
| Տվյալների տեղակայում | Ամպային տարբերակ (Cloud)Ընկերության կողմից կառավարվող անվտանգ ամպային սերվերներ: | Տեղային տարբերակ (On-Premise)Բացառապես Հաճախորդի սեփական սերվերներ / փակ ցանց: |
| Ձայնի և տեքստի մշակում | Ամպային տարբերակ (Cloud)Կատարվում է Ընկերության պաշտպանված API ենթակառուցվածքում: | Տեղային տարբերակ (On-Premise)Կատարվում է ամբողջությամբ լոկալ՝ Հաճախորդի սերվերում: |
| Մուտք խոսակցություններին | Ամպային տարբերակ (Cloud)Գաղտնագրված տվյալներ՝ հասանելի միայն վերլուծության և տեխսպասարկման համար: | Տեղային տարբերակ (On-Premise)ԶՐՈ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ Ընկերության կողմից։ Տվյալները չեն լքում Ձեր ցանցը: |
| Մոդելների ուսուցում | Ամպային տարբերակ (Cloud)Հաճախորդի տվյալների վրա մոդելներ չեն ստեղծվում և բարելավվում առանց վերջինիս թույլտվության: | Տեղային տարբերակ (On-Premise)Մոդելներն աշխատում են մեկուսացված, տվյալների արտահոսք չկա: |
3. Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը
- ա) Կոնտակտային և Հաշվի տվյալներ՝ Անուն, ազգանուն, աշխատանքային էլ. հասցե, հեռախոսահամար, ընկերության անվանում, պաշտոն (օրինակ՝ դեմո պատվիրելիս կամ հաշիվ ստեղծելիս)։
- բ) Խոսակցությունների տվյալներ (Cloud տարբերակում)՝ Մուտքային և ելքային զանգերի ձայնագրություններ, չաթերի պատմություն, աջակցման նամակներ, տրանսկրիպտներ, սենտիմենտի միավորներ, քննարկված թեմաներ և QA ստուգաթերթերի միավորներ։
- գ) Տեխնիկական և Վեբ տվյալներ՝ IP հասցեներ, բրաուզերի տեսակ, օպերացիոն համակարգ և կայքի օգտագործման վիճակագրություն (քուքիների (cookies) միջոցով):
4. Տվյալների պահպանումը, Գաղտնագրումը և Անվտանգությունը
TevVoice-ը նախագծված է բանկային, ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտի խիստ պահանջներին համապատասխան.
- Գաղտնագրում՝ Փոխանցվող բոլոր տվյալները պաշտպանված են TLS արձանագրություններով, իսկ պահպանվող տվյալները՝ արդյունաբերական AES-256 գաղտնագրմամբ։
- Մուտքի հսկողություն և աուդիտ՝ Դերային մոդել (RBAC) և գործողությունների մանրամասն պատմություն (Audit Log)՝ ով, երբ և ինչ ձայնագրություն կամ հաշվետվություն է դիտել։
- Տվյալների պահպանման ժամկետներ՝ Cloud հաճախորդների տվյալները պահպանվում են համաձայնեցված ժամկետով (օրինակ՝ 3 ամիս կամ Enterprise պայմանագրով նախատեսված այլ ժամկետ): On-Premise հաճախորդների դեպքում պահպանման ժամկետները 100%-ով կառավարվում են Հաճախորդի կողմից։
5. Տվյալների սուբյեկտի իրավունքները
ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ անձինք ունեն իրենց անձնական տվյալներին ծանոթանալու, դրանք ուղղելու, ջնջելու կամ մշակումը դադարեցնելու իրավունք։
Ուշադրություն՝ Կարևոր պարզաբանում վերջնական հաճախորդների (զանգահարողների) համար. Եթե Դուք զանգահարել եք TevVoice-ից օգտվող կազմակերպություն (օրինակ՝ բանկ, ապահովագրական կամ կապի օպերատորի), և Ձեր խոսակցությունը վերլուծվել է համակարգի կողմից, Դուք պետք է դիմեք տվյալ կազմակերպությանը, քանի որ հենց նրանք են հանդիսանում Ձեր անձնական տվյալների Տնօրինողը (Data Controller):