Անցնել հիմնական բովանդակությանը

Ծառայությունների մատուցման և օգտագործման պայմաններ

TevVoice Conversation Intelligence Platform — Tev Technologies LLC

  • Վերջին թարմացումը՝ 2026թ.
  • Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 09.2026թ.

Ծառայությունների մատուցման և օգտագործման սույն պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Թև Թեքնոլոջիս» ՓԲԸ (այսուհետ՝ «Ընկերություն» կամ «Մենք») կողմից տրամադրվող TevVoice խոսակցական վերլուծության և որակի ապահովման հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») միջոցով ստորև ներկայացված ծառայությունների (այսուհետ՝ «Ծառայություն») մատուցման և Հարթակի օգտագործման կարգն ու պայմանները պատվիրատու հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ «Հաճախորդ» կամ «Դուք») համար։

1. Ծառայության նկարագրությունը և Տեղակայման տարբերակները

TevVoice-ը բազմալիք (omnichannel) հաղորդակցությունների (զանգեր, նամակագրություն, չաթեր) ավտոմատ վերլուծության համակարգ է, որն իրականացնում է ձայնի տեքստայնացում (speech-to-text), տրամադրության/սենտիմենտի/ գնահատում, թեմաների դասակարգում և որակի ստուգումներ (QA)։ Հաճախորդն իր ընտրությամբ ծառայությունն օգտագործում է հետևյալ երկու տարբերակներից մեկով.

  • Ամպային տեղակայում (Cloud / SaaS)՝ Հարթակը և արհեստական բանականության (ԱԲ) մոդելները գործարկվում են Ընկերության կողմից կառավարվող անվտանգ ամպային ենթակառուցվածքում։ Հաճախորդի ձայնագրությունները, նամակագրությունն ու մետատվյալները փոխանցվում են ամպային սերվերներին՝ մշակման, ինդեքսավորման և վերլուծական վահանակում (dashboard) արտացոլման նպատակով։
  • Տեղային տեղակայում (On-Premise)՝ Հարթակը, մշակման կոնտեյներները և տեղայնացված ԱԲ մոդելները տեղադրվում են բացառապես Հաճախորդի սեփական սերվերներում կամ առանձնացված փակ ամպում (private VPC)։ Բոլոր ձայնագրությունները, տեքստերը, վերլուծությունները և տվյալների շտեմարանները մնում են Հաճախորդի ենթակառուցվածքի ներսում։ Ընկերությունը չունի որևէ մուտք կամ հասանելիություն Հաճախորդի տվյալներին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը գրավոր և հսկվող կարգով տրամադրում է հեռավար տեխնիկական սպասարկման հասանելիություն։

2. Հաշիվների անվտանգություն և Օգտագործման կանոններ

  • Հասանելիության կառավարում՝ Հարթակի մուտքը տրամադրվում է Հաճախորդի լիազորված աշխատակիցներին (ադմինիստրատորներ, QA մասնագետներ, թիմի ղեկավարներ, օպերատորներ)։ Դերային թույլտվությունների (RBAC) ճիշտ բաշխման և գաղտնաբառերի պահպանման պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։
  • Արգելվում է՝
    • ա) Փորձել ապակոդավորել, հետադարձ նախագծել (reverse engineer) կամ կրկնօրինակել Հարթակի ծրագրային կոդը կամ ԱԲ մոդելները (հատկապես On-Premise փաթեթներում)։
    • բ) Ծառայությունն օգտագործել ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային նորմերին հակասող նպատակներով կամ անօրինական բովանդակություն մշակելու համար։
    • գ) Շրջանցել սահմանված ծավալային սահմանաչափերը (լիցենզավորված րոպեների և գրանցումների քանակը)։

3. Մտավոր սեփականություն և Տվյալների պատկանելություն

3.1 Հաճախորդի տվյալներ

Հաճախորդը հանդիսանում է իր կողմից Հարթակ ներբեռնված բոլոր աուդիո ֆայլերի, զանգերի ձայնագրությունների, չաթերի, նամակների և աշխատակիցների տվյալների («Հաճախորդի տվյալներ») միակ և բացառիկ սեփականատերը։

3.2 ԱԲ մոդելների ուսուցում (AI Training)

Ընկերությունը ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Հաճախորդի գաղտնի խոսակցությունները կամ բիզնես տվյալները հանրային կամ ընդհանուր ԱԲ մոդելներ մարզելու համար՝ առանց Հաճախորդի նախնական գրավոր համաձայնության։ Cloud տարբերակում տվյալները մշակվում են բացառապես պատվիրված Ծառայությունը մատուցելու նպատակով։ On-Premise տարբերակում մոդելների աշխատանքը կատարվում է ամբողջությամբ տեղային/լոկալ միջավայրում։

3.3 Ընկերության մտավոր սեփականությունը

TevVoice հարթակի, ալգորիթմների, ծրագրային ապահովման, ինտերֆեյսի և փաստաթղթերի նկատմամբ բոլոր մտավոր սեփականության իրավունքները պատկանում են «Թև Թեքնոլոջիս» ՓԲԸ-ին։ On-Premise տարբերակի դեպքում Հաճախորդին տրամադրվում է ծրագրակազմի օգտագործման ոչ բացառիկ, չփոխանցվող սահմանափակ լիցենզիա՝ բաժանորդագրության գործողության ժամկետով։

4. Իրավական համապատասխանություն և Ձայնագրման ծանուցումներ

  • Զանգերի ձայնագրման իրավական հիմքեր՝ Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ կրում է միանձնյա պատասխանատվություն հեռախոսազանգերի ձայնագրման և վերլուծության վերաբերյալ կիրառելի օրենսդրության պահանջները պահպանելու համար (ներառյալ զանգահարողներին նախապես տեղեկացնելը, IVR համակարգով զգուշացնելը կամ անհրաժեշտ համաձայնություններ ստանալը):
  • Աշխատանքային հարաբերություններ՝ Հաճախորդն ինքնուրույն է ապահովում իր աշխատակիցների (օպերատորների) ծանուցումը և աշխատանքային օրենսդրության պահպանումը՝ կապված աշխատանքային գործունեության և որակի ավտոմատացված գնահատման հետ։

5. Վճարումներ, Սակագներ և Սահմանաչափեր

Ծառայության արժեքը (Essential, Growth, Scale, Enterprise) սահմանվում է համապատասխան Պատվերի ձևով (Order Form)՝ ամսական կամ տարեկան պարտավորությամբ։ Սակագները ներառում են վերլուծվող գրանցումների և րոպեների սահմանված քանակ։ Սահմանված սահմանաչափերը գերազանցելու դեպքում կիրառվում են սակագնային պլանով նախատեսված լրացուցիչ վճարները (Add-ons):

On-Premise լիցենզիայի գործողությունը պայմանավորված է ժամանակին կատարվող վճարումներով։

6. Երաշխիքների և Պատասխանատվության սահմանափակում

TevVoice-ն օգտագործում է բնական լեզվի մշակման բարդ ալգորիթմներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով): Խոսքի ճանաչումը և տրամադրության ավտոմատացված գնահատումն օժանդակ վերլուծական գործիքներ են, և Ընկերությունը չի երաշխավորում ավտոմատ ստացված տեքստերի 100%-անոց անսխալականություն: Ծառայությունը տրամադրվում է «ինչպես որ կա» (AS IS) հիմունքներով։ Ընկերության ընդհանուր պատասխանատվությունը սույն Պայմանների շրջանակներում սահմանափակվում է վերջին 12 ամիսների ընթացքում Հաճախորդի կողմից փաստացի վճարված գումարի չափով։

7. Կիրառելի օրենսդրություն և Կոնտակտներ

Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Պայմաններից բխող վեճերը ենթակա են քննության ՀՀ իրավասու դատարաններում (Երևան քաղաքում):

«Թև Թեքնոլոջիս» ՓԲԸԿայք՝ https://tevvoice.com/Էլ. փոստ՝ legal@tevvoice.com, info@tevvoice.com